211652_close_icon
views-count2926 դիտում article-date 23:10 01-09-2019

Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են

Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ ՀՖՖ-ն հաղորդագրության մեջ նշում է, որ Իտալիայի դեմ խաղում ակնկալում է լեփ-լեցուն մարզադաշտ ու շնորհակալություն է հայտնում բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։ Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խնդրում է գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար։

Նմանատիպ նյութեր