211652_close_icon
views-count4308 դիտում article-date 20:11 01-09-2019

ԱՄՆ-ում Դորիան փոթորիկը հասել է վտանգավորության ամենաբարձր աստիճանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում մոլեգնող փոթորիկը հասել է վտանգավորության ամենաբարձր՝ հինգերորդ կատեգորիայի: Տարերքից ամենաշատը տուժելու են Աբակոյի կղզիները, այնուհետև՝ Բահամյան կղզիների բնակիչները: Փոթորիկը արևումքը է շարժվում վայրկյանում մոտ 3,6 մետր արագությամբ, իսկ փոթորիկի գոտում քամու արագությունը երբեմն հասնում է 72 մետր վայրկյանում: Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպն է իր թվիթերում հրապարակում երկրի օդերևութաբանական ծառայությունների տեսությունները: Նախօրեին Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ Դորիան փոթորիկը ի սկզբանե թերագնահատվել է: Այն նախատեսվածից շատ ավելի հզոր էր: Սոցցանցերում նա այն նահանգներում, որտեղ սպասվում է մոլեգնող տարերքը, բնակիչներին խնդրել է չլքել տները և անվտանգ վայրերում լինել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր