211652_close_icon
views-count110521 դիտում article-date 17:06 01-09-2019

Էրեբունու քննիչների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում 20 տարուց ավելի գաղութներում անցկացրած 50–ամյա տղամարդը, ով իրանցի գործարարից հափշտակել էր 26 հազար դոլար, նոր հանցադրվագում է մերկացվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գառնիկ Մաթևոսյանի, Ռուստամ Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանի) քննչական ճիշտ և հմուտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից մոտ 3մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար իրանցի գործարարից հափշտակած, Երևանի բնակիչ, Հարություն Համբարձումյանը մեկ այլ հաշտակության դեպք էլ է կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները պարզել են, իսկ այնուհետև հիմնավորվել է, որ նա այս տարվա օգոստոսի 14-ին ժամը 17:00-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5 հասցեում գործող սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի ինքնակառավարվող կազմակերպության աշխատասենյակներից մեկը և այնտեղ գաղտնի հափշտակել աշխատակցի՝ Արսեն Չ.-ին պատկանող թանկարժեք Այֆոն 6 տիպի բջջային հեռախոսը: Փաստերի ճնշման տակ Հ. Համբարձումյանը խոտսովանել է, որ բջջային հեռախոսը ինքն է գողացել և այն վաճառել է իրեն անծանոթ անձին, իսկ գումարով հոգացել է անձնական կարիքները: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները ունեն լուրջ կասկածնեոր, որ հնարավոր է՝ Հ. Համբարձումյանը նմանատիպ այլ հանցագործություն կամ հանցագործություններ արած լինի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզել է նաև, որ նա նախկինում ազատազրկման վայրերում անցկացրել է ավելի քան 20 տարի ու ամեն անգամ ազատվելուց հետո, ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարմիր կովը իր կաշին չի փոխում, նա հերթական հանցագործությունն է կատարել ու հերթական անգամ հյուրընկալվել քրեակատարողական հիմնարկում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/30/1133909/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը օգոստսոսի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանության Էրեբունու բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Հարություն Համբարձումյանին: Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածւի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Հ. Համբարձումյանը ձերբակալվել էր: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ այս տարվա օգոստոսի 22-ին ոստիկանություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Մոհսեն Հասսան Թոուփչհիփուր Արդալիինը և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի փողոցի 42 հասցեում գործող «Արիա Էսթիլ» ՍՊԸ-ի իր աշխատասենյակից անհայտ անձը կամ անձինք գողացել են 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին նշված ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ գումարը աշխատասենյակում եղել է պահարանում սև գույնի պայուսակի մեջ: [b]Իրանցի գործարարից 26 հազար դոլար հափշտակած 50–ամյա Հարություն Համբարձումյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0244695001567343363215988.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր