211652_close_icon
views-count2411 դիտում article-date 16:30 01-09-2019

Զավեշտալի նախագիծ է, պարզ չէ՝ ինչպես են դասակարգելու հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին. փաստաբանը՝ ՔՕ-ում կառավարության կողմից ընդունված փոփոխությունների մասին. Tert.am

Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով պետք է որոշվի, թե ովքեր են հանդիսանում հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, չափազանց անորոշ հանցակազմ պարունակող հոդվածներ է ներառում նախագիծը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/01/gov-simonyan/3083035?fbclid=IwAR2tTDVaCHMyRcEWRsRZapfqlIPDyPnlp7DDoUTYzymrcXxRJoWSveftD4Q]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության կողմից հաստատված նախագծին, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: «Անհասկանալի է՝ նրանց դասակարգումը ինչպես է տրվելու, կոպիտ օրինակ բերեմ, արդյոք պետք է հանցավոր աշխարհի ներկայացուցիչների ժողովի արձանագրություն լինի, զավեշտալի է պարզապես»,-նշեց նա: Լիպարիտ Սիմոնյանի խոսքով ՝ անձին մեղադրանք առաջադրելու համար պետք է լինեն կոնկրետ հանցակազմ պարունակող գործողություններ: «Ենթադրենք՝ թաղի բնակիչները համարեն, որ ինքը հեղինակություն է, բավարար է մեղադրանք առաջադրելու համար: Ասենք՝ 10 հոգի համարի հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է, 10-ը՝ ոչ, ինչպե՞ս են վարվելու: Իմ կարծիքով՝ այս պահին անորոշ հանցակազմ է, գործիքակազմն էլ չի կարող աշխատել»,-նշեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/01/gov-simonyan/3083035?fbclid=IwAR2tTDVaCHMyRcEWRsRZapfqlIPDyPnlp7DDoUTYzymrcXxRJoWSveftD4Q]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր