211652_close_icon
views-count32489 դիտում article-date 14:25 01-09-2019

Գեղարքունիքի մարզի ոստիկանները անակնկալ մատուցեցին Գավառի մանկատան սաներին. 1-ին դասարանցիներին դպրոց ուղեկցեց մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ուսումնական նոր տարվան ընդառաջ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի) և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, անակնկալ էին պատրաստել Գավառի մանկատան այն սաներին, ովքեր որպես առաջին դասարանցիներ ոտք դրեցին դպրոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները Գավառի մանկատանից վարչության պետ Ա. Ղազարյանի և Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ մեկնեցին Գավառի թիվ 4-րդ հիմնական դպրոց: Արդեն դպրոցում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Ղազարյանը դպրոցականներին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի շնրոհավորանքի խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ, իսկ հետո բոլոր 1-ին դասարանցիներին մարզի ոստիկանների անունից հանձնեց գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակներ, երեխաների ուսման համար առաջին անհրաժեշտ պարագաներ, իսկ արդեն բակում տոնական համերգից առաջ երեխաների ուսումնական տարին շնորհավորեց իր անունից: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Օսիպյանի հանձնարարականով Գեղարքունիքի մարզում նույնպես հայտարարվել է 1-ամսյա ուժեղացված ծառայություն, որի աշխատանքները մարզում ղեկավարում է Ա. Ղազարյանը: Լուսանկարները՝ «Գավառ» հեռուստաընկերության մեր գործընկերների
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր