211652_close_icon
views-count2653 դիտում article-date 11:48 01-09-2019

ԱՄՆ Տեխասում հրաձգության հետևանքով կա 5 զոհ, առնվազն 20 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, կա առնվազն 20 վիրավոր, հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներն արձակվել են Օդեսա քաղաքի Home Depot խանութում, որը սահմանակից է Տեխասի Միդլենդ շրջանին: Ըստ նախնական տվյալների՝ տուժածների թիվը կարող է հասնել առնվազն 30-ի: Հրաձգությունը կարող է իրականացված լինել տարբեր մեքենաներում գտնվող երկու անձանց կողմից: Տեխաս նահանգի Օդեսա քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացած երկու անձանցից մեկը ոչնչացվել է։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր