211652_close_icon
views-count982 դիտում article-date 12:41 01-09-2019

Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում և երաշխավորելով հարգանք յուրաքանչյուրի արժանապատվության նկատմամբ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն: Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն պատճառով, որ ունի հաշմանդամություն կամ ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Գիտելիքի շնորհիվ ենք ձերբազատվում կարծրատիպերից ու խարանից: Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում և երաշխավորելով հարգանք յուրաքանչյուրի արժանապատվության նկատմամբ: Անփոխարինելի է մանկավարժների հետևողական սրտացավ աշխատանքը, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մաղթում եմ նորանոր հաջողություններ: [b] Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]

Նմանատիպ նյութեր