211652_close_icon
views-count5354 դիտում article-date 19:13 01-09-2019

Այսօր Մարկ Սաղաթելյանի տարեդարձն է, նա կդառնար 48 տարեկան

Այսօր հայ դերասան, շոումեն և հաղորդավար։Մարկ Սաղաթելյանի տարեդարձն է, նա կդառնար 48 տարեկան։ Նա ծնվել է 1971թ Երևանում։ 1978-1988 թվականներին հաճախել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որտեղ սովորել է 1988-1994 թվականներին։ 1991-1994 թվականներին հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։ 1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչև 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։ Մահացել է Երևանում. նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։

Նմանատիպ նյութեր