211652_close_icon
views-count1228 դիտում article-date 12:13 01-09-2019

Ժամանակակից, զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Սիրելի սովորողնե՛ր, ապագա բժիշկնե՛ր, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով ու նվաճումներով լի ուսումնական տարի: Ժամանակակից, զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է, ուստի որակյալ կրթությունը, մրցունակ մասնագետը 100- ամյա պատմություն ունեցող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անփոփոխ առաքելությունն է: Առանձնակի ջերմությամբ ողջունում եմ առաջին կուրսեցիներին, որոնք կհամալրեն ապագա բժիշկների շարքերը: Սիրելի ուսանողնե՛ր, այսօր դուք դառնում եք մեկդարյա ճանապարհ անցած կրթական դարբնոցի մի մասը, որն իր հարուստ պատմությամբ ու ավանդույթներով շարունակում է պահանջատեր լինել՝ որակյալ բժիշկ-մասնագետների պատրաստման հարցում: Բժշկական համալսարանն իր ողջ ներուժով կշարունակի կատարելագործել կրթական համակարգը՝ ուղղորդվելով դեպի միջազգայնացում սկզբունքով: Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ինչպես նոր ուսումնական տարին, այնպես էլ տալիս է լայն հնարավորություն նորանոր ծրագրերի իրականացման, հարուստ գիտելիքներ ամբարելու, մասնագիտական հմտությունները խորացնելու համար: Ուստի ցանկանում եմ, որ լավ բժիշկ դառնալու պատասխանատու ճանապարհին լինեք աշխատասեր, նախաձեռնող, նպատակասլաց և ջանք չխնայեք կրթվելու և մասնագիտանալու կարևոր գործում:

Նմանատիպ նյութեր