211652_close_icon
views-count1145 դիտում article-date 09:52 01-09-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 17 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 6.5 հա տարածք

Օգոստոսի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 600 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1.5 հա, Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ 2 հա, Նորաբաց գյուղում՝ 500 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Ակունք գյուղում՝ 3000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1 հա, Զովունի գյուղում՝ 2000 քմ, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր