211652_close_icon
views-count3010 դիտում article-date 18:27 01-09-2019

Գավառի ոստիկանները բացահատել են Նորատուսում կատարված գողությունը

Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում Նորատուս գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ օգոստոսի 29-ի ժամը 14.30-ից մինչև օգոստոսի 30-ի ժամը 18-ը` օգտվելով իրենց բնակարանի նկուղի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են ներս և պլաստմասե տակառից գողացել 155.000 դրամ: Բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած համապատասխան միջոցառումներով պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հացառատ թաղամասի 65-ամյա մի բնակչուհի:Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր