211652_close_icon
views-count19542 դիտում article-date 20:36 31-08-2019

Սեպտեմբերյան բացառիկ նվեր IQ կենտրոնից. Երևանի սրտում՝ Աբովյան 22ա հասցեում բացվեց հերթական մասնաճյուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, սկսվում է ուսումնական նոր տարին և ավելի թանկ, ավելի սպասված, ավելի անակնկալ նվեր, որ մատուցվեց երևանցիներին, արդեն իրականություն է: . Երեկ, օգոստոսի 30-ին, Երևանի սրտում՝ երևանցիներիս համար ամենասիրված փողոցներից մեկում, Աբովյան 22ա հասցեում, բացվեց IQ կենտրոնի մասնաճյուղը: Մասնաճյուղը կահավորված է ժամանակակից և նորագույն տեխնիկայով: Ինչպես Հանրապետությունում գործող բոլոր նմանատիպ կենտրոններում, այստեղ նույնպես գործելու է ուսուցանման այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են՝ Մենթալ թվաբանություն Արագ ընթերցանություն Ավազանկարչություն Նկարչություն Կավագործություն Շախմատ Մանկակրթարան Նախակրթարան Օտար լեզուներ Մաթեմատիկա Հայոց լեզու Դասապատրաստում Լոգոպեդի ծառայություն Հոգեբանի ծառայություն Կենտրոնի աշխատակազմը հոգացել է նաև փոքրիկների համար, որտեղ առանձին մի սենյակ վերածվել է գողտրիկ խաղասրահի: Մինչ փոքրիկների ավագ եղբայրներն ու քույրերը պարապմունքով կզբաղվեն, երեխաներն էլ բազմաթիվ հեքիաթային հերոսների հետ կունենան ուրախանալու բազմաթիվ առիթներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոններում, այդ թվում՝ Աբովյան փողոցում բացված կենտրոնում, այցելուները գիտելիքներ ստանալուց հետո միշտ տուն կվերադառնան բավարարված: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+

Նմանատիպ նյութեր