211652_close_icon
views-count3546 դիտում article-date 15:09 31-08-2019

Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ին ընդառաջ տեղի ունեցավ 150 հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն՝ մարզպետի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցում անցկացվեց Շիրակի մարզի 150 հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություն՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությունն առաջին անգամ անցկացվեց Շիրակի մարզկենտրոնից դուրս։ Այն վարում էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Բացի դպրոցների տնօրեններից, քննարկմանը մասնակցում էին Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Հրաչ Կարապետյանը, Շիրակի մարզպետարանի տնտեսական զարգացման և ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, մարզետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ տիկին Գեորգինյանը, մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը և այլ բաժիների ու վարչությունների պետերի տեղակալներ։ Հանդիպմանը քննարկվեցին մարզում 2018 թվականին հանրակրթական ոլորտում գրանցված հաջողությունները, ինչպես նաև առկա խնդիրներն ու հետագա անելիքները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր