211652_close_icon
views-count2245 դիտում article-date 12:38 31-08-2019

Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր հաղթանակների կերտման գործում. Բակո Սահակյանը շնորհավորել է Ռ. Քոչարյանի տարեդարձը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր