211652_close_icon
views-count1840 դիտում article-date 10:33 31-08-2019

Ինչու է հետաձգվում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փորձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխանության վերնախավը, «Իմ քայլը» խմբակցության առանցքային դեմքերը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ: Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը: Փաշինյանը բացատրել է, որ այն հնարավոր է վիճարկվի ՍԴ-ում, և իրենք կանգնեն փաստի առաջ: Փաստացի, բացի ընդհանուր բուռն դժգոհություններից, նաև սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առկախվել են»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր