211652_close_icon
views-count4332 դիտում article-date 10:08 31-08-2019

Ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Լեհաստան. հայտնի է պատճառը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5-ը կազմակերպվող տնտեսական համաժողովին չմասնակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ: Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման հանդիպման կազմակերպումը, նկատի ունենալով, որ փետրվարին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և հեռացող նախագահի հետ իմաստ չունի երկարաժամկետ օրակարգ քննարկելը: Հիշեցնենք, որ Բրոնիսլավ Կոմարովսկին նախապես հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակներում պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն Հայաստան այցը չեղարկվեց, ԼՀ նախագահը այցելեց միայն Ադրբեջան, որտեղ մեզ համար խիստ մտահոգիչ հայտարարություններ արեց: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը մտադիր էր ԼՀ նախագահին հանդիպել քննարկելու նաև Լեհաստանի դիրքորոշումը Արցախի հարցում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր