211652_close_icon
views-count4213 դիտում article-date 17:00 31-08-2019

Google-ը 200 մլն դոլար կվճարի YouTube-ում երեխաների գաղտնիության սկզբունքը խախտելու համար

Google ընկերությունը համաձայնվել է ամերիկյան իշխանություններին վճարել 200 մլն դոլար՝ կապված YouTube տեսահոսթինգում երեխաների գաղտնիության կանոնները խախտելու վերաբերյալ սկսված հետաքննության հետ։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրների։ 2018 թվականին Գաղտնիության պաշտպանության կոալիցիոն խումբը բողոք է ներկայացրել ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողով այն մասին, որ YouTube-ում խախտվել է երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը և հավաքվել են տվյալներ՝ առանց վերջիններիս ծնողների թույլտվության՝ օգտագործվելով «թիրախային» գովազդում։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ 13 տարեկանից ցածր երեխաների անձնական տվյալների հավաքագրումը կարող է իրականացվել միմիայն նրանց ծնողների թույլտվությամբ։

Նմանատիպ նյութեր