211652_close_icon
views-count1863 դիտում article-date 22:06 30-08-2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր