211652_close_icon
views-count5213 դիտում article-date 21:55 30-08-2019

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը. Ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/30/khachatryan/3081815?fbclid=IwAR20DnC4VQzkxgga23BepGmvaSqHfE8mqiPfJDjmKNDs-L2X1Rjj9z88M_w]Tert.am-[/url]ը գրում է. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Խաչատրյանի փաստաբանական թիմը բողոքարկել է քննիչի՝ ձերբակալման որոշումը: Նշենք, որ երեկ դատարանը հետաձգել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդության քննությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը հայտնել էր, որ 2 օր առաջ՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։ Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/08/30/khachatryan/3081815?fbclid=IwAR20DnC4VQzkxgga23BepGmvaSqHfE8mqiPfJDjmKNDs-L2X1Rjj9z88M_w] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր