211652_close_icon
views-count2696 դիտում article-date 15:11 30-08-2019

Մարկո Ռոյս. Ցանկանում էինք «Բարսելոնայի» վրա դուրս գալ. այդպես էլ ստացվեց

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները. թիմի մրցակիցները խմբում դարձան «Բարսելոնան», «Ինտերը» և չեխական «Սլավիան»: Վիճակահանությունից առաջ թիմակիցներով քննարկում էինք և եկանք համաձայնության, որ կցանկանայինք «Բարսելոնայի» վրա ընկնել: Ահա, այդպես էլ ստացվեց: Իհարկե, խումբը չափազանց բարդ է: Խաղալու ենք թիմերի հետ, որոնց հետ վերջին տարիներին հանդիպելու բախտ չենք ունեցել: «Բարսելոնայի»հետ խաղերը իրենց մթնոլորտով խոստանում են աղմկոտ երեկույթ դառնալ և մեր, և մեր երկրպագուների համար: Մենք հավատում ենք մեր ուժերին և մեր խնդիրն է դուրս գալ փլեյ-օֆֆ», ասել է Ռոյսը:

Նմանատիպ նյութեր