211652_close_icon
views-count1282 դիտում article-date 15:17 30-08-2019

Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա կապակցությամբ նաև շնորհավորել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և անսպառ ուժ և կորով Արցախի Հանրապետության ղեկավարման անչափ պատասխանատու գործում: Անհնար է գերագնահատել երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունների կարևորությունն ու երկուստեք ներդրվող Ձեր անկոտրում ջանքերը՝ դրանք ամուր պահելու համար: Ցանկանում եմ նաև առանձնակի կարևորել Ձեր ակտիվ և կառուցողական դերակատարումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի նպաստ ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման: Հարգելի Բակո Սահակի, Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթել երկար տարիների կյանք, ինչպես նաև խաղաղություն և անամպ երկինք Արցախի ու Արցախի ժողովրդի համար»:

Նմանատիպ նյութեր