«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է իր դստեր՝ Քսանայի մահվան մասին:
9-ամյա աղջիկը վերջին կես տարում պայքարում էր ոսկրային քաղցկեղի դեմ: «Մեր դուստր Քսանան մահացավ 9 տարեկան հասակում՝ օսթեոսարկոմայի դեմ հինգ ամսվա ինտենսիվ պայքարից հետո:
Շնորհակալություն են հայտնում է բոլորն նրանց, ովքեր այս ամիսներին մեզ զորակցել են, շնորհակալ ենք նրբանկատության և ըմբռնման համար:
Շնորհակալ ենք նաև Սան-Խուան-դե-Դեույի և Սան-Պաույի հիվանդանոցների անձնակազմին՝ աշխատանքին նրանց նվիրվածության և հոգատարության համար:
Քսանա, մենք կարոտելու ենք քեզ, բայց մենք քեզ հիշելու ենք մեր կյանքի ամեն օրը: Հուսով ենք, որ նորից կհանդիպենք: Դու լինելու ես մեր ընտանիքի ուղեցույց-աստղը:
Հանգչիր խաղաղությամբ, Քսանիտա», գրել է Լուիս Էնրիկեն իր թվիթերում:
Հունիսին Լուիս Էնրիկեն ընտանեկան պատճառներով թողել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Լուիս Էնրիկեի դուստրը մահացել է 9 տարեկանում
2019.08.30 12:06


Twitter
Вконтакте
Одноклассники
