211652_close_icon
views-count1413 դիտում article-date 12:37 30-08-2019

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Բակո Սահակյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի: Հարգանքով՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»։

Նմանատիպ նյութեր