1981 դիտում
10:09 30-08-2019
Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է ոչ թե 7, այլ 15-20 տոկոս. Հրաչ Բերբերյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է տնտեսության և առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ առանց դրանց ուղղակի չեն արտացոլում իրականությունը: Մասնավորաբար, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք ավելի քան 7 տոկոսի անկում:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, «Փաստի» հետ զրույցում նշում է. «Կառավարությունն ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք 7 տոկոս անկում, բայց միանշանակ է, որ այս թվերն իրականությանը չեն համապատասխանում:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է 15-20 տոկոս՝ հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության, անասնապահության ոլորտներում: Բոլոր ուղղություններով ծանր վիճակ է»:
Նա նաև ընդգծում է, որ գյուղատնտեսական մի շարք ապրանքների գներ կբարձրանան, հատկապես նրանց, որոնց շուկայում դեֆիցիտ է առկա»:
մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5013 դիտում
10:06 07-03-2018
Գյուղացին պետք է աչալուրջ լինի՝ տարին ռիսկային է. Հրաչ Բերբերյան. «Փաստ»
1963 դիտում
18:06 30-03-2014
Սեզոնին գրեթե ծիրան չենք ունենա. Հրաչ Բերբերյան. տեսանյութ
Այս բաժնից
676 դիտում
08:13 13-04-2024
ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում միայն մեկ հարց է․ «Ժողովուրդ»
562 դիտում
07:54 13-04-2024
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
598 դիտում
07:16 13-04-2024
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է․«Ժողովուրդ»