1567 դիտում
09:36 30-08-2019
Հրավերը կա, օրակարգը՝ ոչ, իսկ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստն այսօր է լինելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկացանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաև ներկայացուցիչներ խորհրդարանից:
Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից` Անի Սամսոնյանը: Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռևս տեղեկություն չունեն: Պետք է գնան և տեղում հասկանան` ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
999 դիտում
20:04 26-06-2019
ԱՆ-ն հայտարարություն է տարածել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման վերաբերյալ
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»