211652_close_icon
views-count1449 դիտում article-date 20:58 29-08-2019

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր