6986 դիտում
18:34 29-08-2019
Երկար սպասված համերգին մնացել են հաշված օրեր…
18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական բազմաբովանդակալի ուղղու 40 տարին:
«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է Արա Գևորգյանը։
Համերգին կմասնակցեն նաև Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, <>, հատուկ հյուր`Rony Barrak և այլ անվանի հյուրեր:
«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը աջակցում է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
https://www.facebook.com/ArmPublicTV/videos/513584849387564/UzpfSTE3MjM2MDgyMDQ1Mzk3NDY6MjQwMzg0NDIxMzE4MjgwNQ/
Տոմսերն առցանց https://bit.ly/2X0S6Mo կամ զանգահարեք 060 276 000
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
17:59 22-12-2015
Ամանորին հաշված օրեր են մնացել. ոստիկանությունը կպահպանի քաղաքացիների անդորրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1105 դիտում
13:21 29-12-2015
Ամանորին հաշված օրեր են մնացել.ոստիկանությունը կպահպանի քաղաքացիների անդորրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10572 դիտում
09:25 16-03-2021
Փաշինյանի հրաժարականին հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
352 դիտում
14:35 19-04-2024
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
424 դիտում
14:04 19-04-2024
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ