211652_close_icon
views-count1987 դիտում article-date 22:58 29-08-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Նորվեգիայում մասնակցել է ՊԳԿ-ի ձկնաբուծության կոմիտեի ակվակուլտուրայի ենթակոմիտեի նստաշրջանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը օգոստոսի 23-ից 27-ը Նորվեգիայի Թագավորության Տրոնհեյմ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ձկնաբուծության կոմիտեի ակվակուլտուրայի հարցերով ենթակոմիտեի 10-րդ նստաշրջանին: Միջոցառման ընթացքում քննարկվել են ակվակուլտուրայի ոլորտին առնչվող մարտահրավերները, համաշխարհային ջրային տնտեսության զարգացման հիմնախնդիրներն ու միտումները, ձկնաբուծության և ակվակուլտուրայի ոլորտներում միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ նախատեսվող գործողությունները և այլ հարցեր։ Մասնակից երկրների ներկայացուցիչներն առանձնապես կարևորել են տեղեկատվության փոխանակման հարցը: Նստաշրջանի ընթացքում ներկայացված փաստաթղթերում անդամ երկրներին առաջարկվել է առավել մանրամասն անդրադառնալ հիվանդությունների կանխարգելման ու վերացման մեթոդների մշակման, տրանսպորտային միջոցներով տեղափոխման ժամանակ հնարավոր ախտահարումների բացառման հարցերին, ինրպես նաև արտադրության ու տրանսպորտի շղթայում առաջնորդվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) ստանդարտներով:

Նմանատիպ նյութեր