«911» ծառայությունում օգոստոսի 29-ին, ժամը 11:23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ մարտական հաշվարկ Ազատամուտի հենակետից և ևս մեկը Սարիգյուղի հենակետից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:04-ին, մարվել՝ 16:28-ին:
Այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ: