211652_close_icon
views-count31129 դիտում article-date 16:07 29-08-2019

Վրաերթ Արմավիրի մարզում. 25-ամյա վարորդը Nissan March-ով վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Լիդա Վ-ն իր վարած Nissan March մակնիշի 36 AD 332 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 39-ամյա Նառա Ճ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր