211652_close_icon
views-count75514 դիտում article-date 12:34 29-08-2019

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 27-ամյա վարորդը ГАЗ 3110-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հենրիկ Մ-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի 36 AV 934 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հենրիկ Մ-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ոսկան Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու բժշկական կենտրոի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավարությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ախուրյանի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են Ախուրյանի ոստիկանության օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալՀակոբյանի գլխավորությամբ։ Իսկ քննչական վարչությունից՝ քննչական խումբը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ԱԽուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, սակայն, երբ բժիշկներն արձանագրել են վարորդի մահը, դեպքի վայրի զննությունը սկսել են կատարել քննիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր