211652_close_icon
views-count3065 դիտում article-date 10:41 29-08-2019

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու առաջարկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ևս համաձայնել է մասնակցել ԱԺ-ում ստեղծված, 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Վաղարշակ Հարությունյանի հետ: «Ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովը չի ստեղծվել պատժելու համար, ես այդպես եմ կարծում, այդ հանձնաժողովի նպատակը բացահայտել այն բացթողումները, որոնք եղել են պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ այդ ամենը կերևա հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո», – նշել է նա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր