211652_close_icon
views-count1659 դիտում article-date 09:57 29-08-2019

1 տարում Հայաստանում 51 հանրային գրադարան է փակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հանրային գրադա­րանների թիվը զգալի պակասել է: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թ. հանրապետությունում գործել են 3 հանրապետական և 679 հանրա­յին գրադարաններ, մինչդեռ 2017 թվա­կանին գործել է 730 հանրային գրադա­րան: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան: Մեզ հայտնի դարձավ, որ միայն 47 գրադարան փակվել է գյուղերում: Բա­ցի այս, փակվել է նաև մեկ մանկական գրադարան: Օրինակ, եթե 2017-ին Հա­յաստանում գործել է 572 գրադարան, ապա անցած տարի դրանց թիվը կազ­մել է 525: Համաձայնեք, որ այս երևույթը խիստ մտահոգիչ է: Հուսանք՝ փակ­ված գրադարանների հարցը կհայտնվի Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր