211652_close_icon
views-count775 դիտում article-date 20:18 28-08-2019

Հանձնել են ապօրինի զենք ու զինամթերք

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 27-ին 58-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է առանց համարի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ այն գտել է 1994 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ, տեղափոխել և պահել իրենց տանը կից գոմի տանիքում և հետո մոռացել այդ մասին: Իսկ այդ օրը գոմի տանիքից փայտ իջեցնելիս գտել է ինքնաձիգն ու անմիջապես ներկայացրել բաժին: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ու Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 27-ին Քասախ գյուղի 51-ամյա բնակիչը կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 25 փամփուշտ: Նա հայտնել է, որ դրանք գտել է գոմի փլված տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս, պատկանել են հանգուցյալ պապին: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր