211652_close_icon
views-count3932 դիտում article-date 19:54 28-08-2019

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ու մարզային վարչությունների պետեր: Մինչ օրակարգի հարցերին անցնելը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին հավելյալ պարգևավճարներով: Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրվածներին և մաղթեց բարի ծառայություն: Խորհրդակցության հիմնական թեման ուսումնական տարվա մեկնարկն էր: Ոստիկանության պետը բոլոր ստրաբաժանումներին հանձնարարեց սեպտեմբերի 1-ից անցնել ուժեղացված ծառայության: Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությանը հանձնարարեց ակտիվացնել անչափահասների հետ տարվող աշխատանքները: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ոչ միայն սեպտեմբերին, այլև ուսումնական ողջ տարվա ընթացքում անցանկալի միջադեպեր չլինեն: Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց թարմացնել ուսումնական բոլոր հաստատությունների մոտակայքի գծանշումները, տեղադրել ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են: Օգնել ծնողներին ու աշակերտներին փողոցներն անցնել, հաստատել կարգուկանոն դպրոցների շրջակայքում, պատասխանատվության ենթարկել երկրորդ շարքում կանգնած կամ այլ խախտումներ կատարող վարորդներին, դպրոցների մոտ հնարավորինս բացառել խցանումները: Ոստիկանության պետը հորդորեց նաև ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներին այցելել կրթական հաստատություններ, զրուցել տնօրինության հետ, գնահատել իրավիճակն ու ճշգրիտ կազմակերպել ծառայությունը: Հանձնարարվեց նաև ուժեղացնել հսկողությունը մարդաշատ վայրերում ու առևտրի կենտրոններում, որովհետև հատկապես այդ հատվածներում հնարավոր է գրանցվեն գրպանահատությունների դեպքեր: Վալերիյ Օսիպյանը հորդորեց ուժեղացված ծառայությամբ կանխել նման զարգացումները: Հանձնարարվեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ շարունակել բակային հանդիպումները բնակիչների հետ, լսել խնդիրները և լուծումներ գտնել: Այս ամառ հանրապետությունում գրանցվում են աննախադեպ մեծ քանակի հրդեհներ: Ոստիկանության պետը հանձնարարեց բացահայտել հրդեհների առաջացման պատճառները, հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Իրականացնել նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ: Խոսվեց նաև ոստիկանության ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց դրանք բաշխել անաչառ: Բարեխիղճ ծառայողը պետք է ստանա արժանի գնահատական: Խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության ծառայությանը և հանցավորության դեմ պայքարին վերաբերող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր