211652_close_icon
views-count3391 դիտում article-date 18:08 28-08-2019

Ինձ համար շատ ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գործը. Ալեն Սիմոնյան. News.am

[url=https://news.am/arm/news/530664.html?fbclid=IwAR06_i9dKJ68Gs-n-8phYSjd7V_keWf4I9yulFZonyGndefe68-KaS-Axq8]News.am[/url]-ը գրում է. Ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկված հարցերը։ «ԲԴԽ–ի անդամ, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որ սկսելու են սեպտեմբերի 9-ից, ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ տարբեր հարցերով»,–նշեց նա։ Պատասխանելով Ամուլսարի մասին հարցին՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դա խմբակցության քննարկման հարց չի, այն գտնվում է մասնագիտական ոլորտում, այստեղ զուտ կարող է խմբակցության ներսում քննարկումներ գնալ, ով ինչ կարծիք ունի։ Դա խմբակցության որոշելիք հարցը չի, դա կառավարության հարցն է, որ եթե եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք։ Մեր խմբակցության վարչապետը եւ կառավարությունը գործող կառավարություն ու վարչապետն են, ես եւ իմ գործընկերները լիակատար աջակցություն ենք հայտնել մեր վարչապետին, հարցը գտնվում է քննարկման փուլում, վարչապետը եզրակացությունը ուղարկել է նախարարություն, երբ որոշումը կլինի, այն ժամանակ մեր կարծիքը կհայտնեք։ Այսօր ՀՀ կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու եւ արդեն ասվել է՝ եթե կլինի մի փոքր մտավախություն, որ դա կարող է վնաս պատճառել 1 լիտր ջրին, մենք քննարկելու բան չունենք»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/530664.html?fbclid=IwAR06_i9dKJ68Gs-n-8phYSjd7V_keWf4I9yulFZonyGndefe68-KaS-Axq8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր