211652_close_icon
views-count5379 դիտում article-date 17:56 28-08-2019

Այսօր 25 զինվորի կյանք փրկած, հերոս կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է. Bavnews.am

[url=https://bavnews.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-25-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%ab-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84-%d6%83%d6%80%d5%af%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a5%d6%80%d5%b8%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ba%d5%ab/?fbclid=IwAR3qbjRW1nS3QBjoMm4n75i4fEiz2Zos9C_fYBDMg44tGB5-3JscULekmUA]Bavnews.am[/url]-ը գրում է. Այսօր 25 զինվորի կյանք փրկած, հերոս կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Պարոն կապիտանը զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր 25 զինվորականների կյանքը: Կռիվ գնալուց առաջ Հովսեփը կնոջը ասել է՝ «25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, եւ ինքը գերի չընկնի։ Մանրամասներն՝ [url=https://bavnews.am/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-25-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%ab-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84-%d6%83%d6%80%d5%af%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a5%d6%80%d5%b8%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ba%d5%ab/?fbclid=IwAR3qbjRW1nS3QBjoMm4n75i4fEiz2Zos9C_fYBDMg44tGB5-3JscULekmUA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր