211652_close_icon
views-count4163 դիտում article-date 14:25 28-08-2019

Նեյմարը նկարահանվել է «Թղթե տունը» սերիալում. 7 օրում այն դիտել է 34 մլն մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նկարահանվել է «Թղթե տունը» սերիալում: «Ինձ հաջողվեց իրականացնել երազանքս և սիրելի սերիալի մաս դառնալ: Այժմ ես կարող եմ բոլորի հետ կիսվել իմ գործող անձի հետ: Շնորհակալություն, «Թղթե տուն»», գրել է Նեյմարն իր թվիթերում: Նեյմարի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են այս տարվա սկզբին: Նշվում է,որ նրան բռնաբարության մեջ մեղադրանքի պատճառով այդ կադրերը կարող էին հեռացվել ֆիլմի վերջնական տարբերակից: Սակայն երբ մեղադրանքները հանվեցին, Նեյմարի գործող անձին վերադարձրել են սերիալ: «Թղթե տունը» իսպանական սերիալ է, որը կարելի է դիտել Netflix-ում: Այն նկարահանվել է քրեական դրամա ժանրում: Գործողություններն ընթանում են մի խումբ արկածախնդիրների շուրջ՝ Պրոֆեսորի գլխավորությամբ: Նրանք մտադիր են թալանել Իսպանական թագավորական գանձարանը: Սերիալի երրորդ սեզոնը առաջին 7 օրում դիտել է 34 մլն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր