211652_close_icon

Հայաստանի թատրոնների հաճախելիությունը աճել է 41 տոկոսով. վարչապետ

views-count2734 դիտում article-date 12:38 28-08-2019
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ»,-գրել է Ն. Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր