211652_close_icon
views-count5977 դիտում article-date 12:25 28-08-2019

Երկիր մոլորակին են մոտենում 2 աստղակերպեր

Սեպտեմբերի 14-ին միանգամից 2 մեծ աստղակերպեր կմոտենան Երկիր մոլորակին: Այդ մասին հայտնել է NASA-ն: Նշվում է, որ աստղակերպերից մեկի՝ 2000QW7-ի տրամագիծը կազմում է 290-ից մինչև 650 մետր, ինչը բարձր է Մոսկվայում Օստանկինոյի հեռուստաաշտարակից (540 մետր): NASA-ի տվյալներով՝ նշված աստղակերպը մոլորակին կմոտենա 5,3 միլիոն կմ հեռավորությամբ: Նույն օրը մոտավորապես նույն հեռավորությամբ Երկրին կմոտենա 2010CO1 աստղակերպը, որի տրամագիծը 120-ից մինչեւ 260 մետր է: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին 1 մլն կմ հեռավորությամբ Երկրին է մոտենալու 2019 OU1 աստղակերպը։

Նմանատիպ նյութեր