211652_close_icon
views-count1502 դիտում article-date 10:28 28-08-2019

Մովսես Հակոբյանը՝ Դավիթ Տոնոյանի ենթակայության տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս Թավշյա հեղափոխությունից առաջ Գլխավոր ռազմական տեսուչը ՀՀ նախագահին կից մարմին էր, որը ղեկավարում էր Միքայել Հարությունյանը, սակայն նախորդ տարվա դեպքերից հետո այդ պաշտոնը վստահվեց Մովսես Հակոբյանին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հեղափոխությունից հետո ռազական տեսուչի հարցը մնացել էր օդից կախված, և այդպես էլ հայտնի չէր, թե նա պետք է աշխատի ՀՀ նախագահին, վարչապետին, թե Պն-ին կից: Արդյունքում որոշում է կայացվել, որ ռազմական տեսուչին պետք է կցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ինչին ի պատասխան`վերջինս հայտնեց, որնոր օրենսդրությամբ Գլխավոր ռազմական տեսուչ անվանումը ենթարկվել է փոփոխության և այժմ այդ կառույցի անունն է Զինվորական վերահսկողական ծառայություն, որն էլ գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Ստացվում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր աշխատում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ենթակայությամբ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր