211652_close_icon
views-count5360 դիտում article-date 10:17 28-08-2019

«Լևի» լույս են քաշել. ուշագրավ դրվագներ մետրոպոլիտենի գործից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երևանի մետրոպոլիտենում ստուգումները։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երևանի մետրոպոլիտենում հայտնաբերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս քրեական գործ է քննվում։ Ստուգումները, սակայն, առ այսօր շարունակվում են։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը։ Ամենայն մանրամասնությամբ ստուգվում է ամեն ինչ։ Ընդ որում՝ այդ ստուգումների ժամանակ բավական ուշագրավ դրվագներ են բացահայտվում։ Օրինակ՝ կարող է բացահայտվել կամ արդեն իսկ բացահայտվել է, որ մետրոյից որոշ շենքերում տարիներ շարունակ «լևի» լույս է անցկացված եղել։ Մեզ պատմեցին, որ տարիներ շարունակ մետրոյից «լևի» հոսանքով սնվում է նաև Հանրապետություն-Բուզանդ փողոցների խաչմերուկում գտնվող այն բնակելի շենքը, որտեղ ներկայումս բնակվում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս շենքում բնակվում են մի քանի այլ հայտնի դեմքեր ևս»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր