211652_close_icon
views-count9021 դիտում article-date 23:43 27-08-2019

Գագիկ Խաչատրյանը փախչելու մտադրություն չի ունեցել, նա բուժումը թողել և վերադարձել է. փաստաբան. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/168087?fbclid=IwAR2rdNhZ1BF8rNBkhCKvYvM_QXaFJmQzW2xrOF8Dufbzy_Hfy9VBBYwpfUc]Armtimes.com[/url]-ը գրում է. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակության վայրերում կատարված խուզարկությամբ ընդամենը հայտնաբերվել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են: Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ձերբակալված Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական թիմը բաղկացած է 5 փաստաբանից, որովհետեւ գործը չափազանց ծավալուն է: Լրագրողների հարցին, թե ի՞նչ են փնտրել խուզարկության ժամանակ, պաշտպանը նշեց, որ գործի հետ կապ ունեցող փաստաթղթեր, որոնք չեն գտել, հետեւաբար՝ իրեն հայտնի չէ, թե ինչ են որոնել: «Չնայած եղել է բերման ենթարկելու որոշում, սակայն, ըստ ինձ, ձերբակալելու կարիք չի եղել: Գագիկ Խաչատրյանը փաստաթղթի հիման վրա ինքնակամ ներկայացել է, որը ես բերման ենթարկել չեմ համարում: Կոնկրետ ձերբակալելու համար կամ հանցագործության կանխում են ապահովում կամ փախուստի կանխում, որը չի եղել...»: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/168087?fbclid=IwAR2rdNhZ1BF8rNBkhCKvYvM_QXaFJmQzW2xrOF8Dufbzy_Hfy9VBBYwpfUc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր