211652_close_icon
views-count5658 դիտում article-date 22:42 27-08-2019

Գագիկ Խաչատրյանի տանը միլիոնավոր դոլարներ չեն հայտնաբերվել, իսկ կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածին. պաշտպան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/27/sargsyan/3080040?fbclid=IwAR3MSimglR0bMPmNwzVOykm5Ry8AY6_GvdCIdDYgJbY65DTL6zLRr0kphjk]Tert.am[/url]-ը գրում է. Առավոտից խուզարկություններ են կատարվում Ծաղկաձորում գտնվող բնակության վայրում: Իմ գնահատմամբ՝ այնպիսի առարկաներ չկան, որոնք կարող էին գործի համար էական նշանակություն ունենալ կամ ոչ օրինական էին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են, ընդհանուր այդքանը»,-նշեց նա՝ հերքելով լուրերը, որ միլիոնավոր գումարներ կամ գործի համար նշանակալի փաստաթղթեր են հայտնաբերվել: Ինչ վերաբերում է գործարար Համլետ Ամիրխանյանին սնանկացմանը, պաշտպանը նշեց, որ ներկայացված մեղադրանքը դրա հետ կապ չունի: «Չնայած կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն, բայց բերման ենթարկել չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանն առավոտից մասնակցել է այդ գործողություններին, տեղյակ չէր առաջին իսկ որոշումից, ազատ է եղել այս ամբողջ ընթացքում, իր կամքով էլ ներկայացել է»,-նշեց պաշտպանը: Ձերբակալությանն անդրադառնալով՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ում կատարված գործողությունների: «Կա որոշակի հանգամանք, որ ՊԵԿ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել, հիմա պիտի պարզվի, թե Գագիկ Խաչատրյանն ինչ կապ ունի դրա հետ, քանի որ դա մի ամբողջ մեծ համակարգի է վերաբերում: Եթե խոսում ենք ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձի մասին, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չենք կարող խոսել»,-մանրամասնեց նա, ապա հավելեց, որ քրգործը բազմածավալ է, իրեն, միգուցե, շատ տվյալներ դեռ հայտնի չեն, քանի որ նախաքննությունը գաղտնի է: Նա նաև հայտարարեց, որ պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը, քանի որ դա ոչ իրավաչափ է: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/27/sargsyan/3080040?fbclid=IwAR3MSimglR0bMPmNwzVOykm5Ry8AY6_GvdCIdDYgJbY65DTL6zLRr0kphjk]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր