211652_close_icon
views-count13238 դիտում article-date 22:12 27-08-2019

Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանն Ամուլսարի թեմայից շեղելու համար է. Երվանդ Բոզոյան. Tert.am

Ես կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանը Ամուլսարի հանքի շահագործման թեմայից շեղելն է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/08/27/bozoyan/3080027?fbclid=IwAR0CUYwT7rqOboH-7OSMS5X9EikwXD4xOaXl052iAY45g1dS0vSQcn0WqHM]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: «Ամուլսարի թեման լրջագույն ճգնաժամ է առաջացրել իշխանության մեջ, իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում»,-ասաց նա: Քաղաքագետը գտնում է, որ իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ Ամուլսարի պատճառով իր վարկանիշը կարող է սրընթաց անկում ապրել: «Այդ իսկ պատճառով իշխանությունը նպատակ է հետապնդում ցանկացած խնդրով շեղել հանրային ուշադրությունը, և կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանի բերման պրոցեսը հենց այդ խնդրին է ծառայելու: Փորձ է արվելու մեծ գումարների աղմուկ հանել, որպեսզի հանրությունը սկսի քննարկել այդ թեման, և Ամուլսարի խնդիրը կամաց-կամաց դառնա երկրորդ պլան»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/27/bozoyan/3080027?fbclid=IwAR0CUYwT7rqOboH-7OSMS5X9EikwXD4xOaXl052iAY45g1dS0vSQcn0WqHM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր