211652_close_icon
views-count5102 դիտում article-date 21:40 27-08-2019

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են հրավիրել ԱԱԾ-ի դիմաց

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները, ում մեղադրանք է առաջադրված, և ԱԱԾ-ն ձերբակալել է, հրատապ ճեպազրույց են հրավիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պաշտպաններից Երեմ Սարգյսանը։ «Հարգելի գործընկերներ, այսօր (օգոստոս 27, 2019), երեկոյան ժամը 21:30-ին ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց (Նալբանդյան 104) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խմբի հրատապ ճեպազրույցը (փաստաբան Երեմ Սարգսյանի մասնակցությամբ), որը լուսաբանելու համար հրավիրում ենք Ձեզ։ Հարգանքով, Պաշտպանական թիմ»։

Նմանատիպ նյութեր