211652_close_icon
views-count3404 դիտում article-date 19:30 27-08-2019

Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումը դադարեցրել են հրդեհների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի երրորդ դիվիզիոնի «Ատլետիկո Ակրեանո»-«Լուվերդենսե» հանդիպումը՝ Ռիու-Բրանկու քաղաքում, դադարեցվել է ուժեղ ծխի պատճառով: Մրցավարը խաղը դադարեցրել է 6-րդ րոպեին և վերսկսել 7 րոպե անց, երբ ծուխը ցրվել է: Ընդ որում, ստադիոնի հենց կողքին անտառը այրվում է: Այս տարվա սկզբից Բրազիլիայում այրվել է գրեթե 2 մլն հեկտար ամազոնյան անտառներ և գրանցվել 73 հազ. հրդեհ, ինչը տխուր ռեկորդ է: Երկու նահանգներում՝ Ամասոնասում և Ակրիում (որի կենտրոնը հենց Ռիու-Բրանկուն է), հայտարարվել է արտակարգ դրություն: Այրվող անտառների ծուխը հասել է մինչև Սան-Պաուլու: Բրազիլիայի իշխանությունների կարծիքով, հրդեհների մի մասը դիտավորյալ ծագում ունի. ֆերմերները դրանով դաշտերի և մարգագետինների համար տարածք են ազատում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախապես հայտարարել էր, որ երկիրը հրդեհների համար բավարար միջոցներ չունի, սակայն հանրության ուժեղ ճնշման ներքո նա բանակին ներգրավեց հրդեհների մարման գործողություններում: Այժմ հրդեհների դեմ պայքարում բրազիլական վեց նահանգում ներգրավված են 44 հազ. զինծառայող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր