211652_close_icon
views-count43487 դիտում article-date 19:17 27-08-2019

Հրշեջ-փրկարարները վտանգելով իրենց կյանքը՝ ամբողջովին մարեցին «Ձյունիկ սառնարասն» պահեստում օրեր շարունակ բռնկված խոշոր հրդեհը. շատերը չգիտեն, որ ԱԻ նախարարը 2 օր գիշերն անցկացրեց հրդեհի վայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության մի քանի տասնյակ հրշեջ-փրկարարների, ինչպես նաև «Ձյունիկ սառնարասն» ընկերության աշխատակիցներ արդեն ամբողջությամբ մարել են օգոստոսի 19–ին նշված պահեստներում առաջացած խոշոր կրակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջին օրվանից աշխատանքնրը տեղում ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նույնիսկ 2 գիշեր անցկացրեց հրդեհի վայրում: Ֆ. Ցոլակյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ խումբ և խմբի աշխատանքներին օնլայն եղանակով նախարարը հետևում էր ոչ միայն նախարարությունից, այլև Խոսրովի անտառից, որտեղ հրդեհ էր բռնկվել: Հրշեջ-փրկարարների հետ անձնուրաց ծառայություն էին կատարում նաև մեծ թվով ոստիկաններ, բժիշկներ, Գազպրոմ Արմենիա ընկերության Երևանի ԳԳՄ-ի և Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության ներկայացուցիչներ: Բարեբախտաբար, հրեդեհի հետևանքով և հրդեհաշիջման աշխատանքներում տուժածներ չունեցանք: Սակայն Երևանի շտապօգնության մեծ թվով բժիշկներ և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բժիշկները տեղում օգնություն էին ցուցաբերում ոչ միայն հրշեջներին, այլ նաև քաղաքացիներին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը Սննդի ավտանգության ծառայությունն ու համապատասխան տեսչության ներկայացուցիչները այցելելու են հրդեհի վայր՝ տեղում կատարելով ուսումնասիրություններ: Հրդեհաշիջման բոլոր օրերին տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև Սննդի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, որպեսզի փչացած սննդամթերք մարդիկ չկարողանան դուրս հանել տարածքից, ինչը Սննդի անվտանգության տեսչության աշխատակիցներին հաջողվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/22/1133175/?fbclid=IwAR15CPZ8PYrTOFnBI2WL68pKK-idN-SJ-pHGRZ7EJL2Bl6b0haenTD5Vnrc]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 22-ին 4-րդ օրն էր, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները «Ձյունիկ սառնարասն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ և ապրանքների պահպանության աշխատակիցների և նշված ընկերությունում իրենց ապրանքները պահեստավորած քաղաքացիները պայքարում էին հրդեհի դեմ։ Հրշեջները հատուկ էլեկտրական սղոցներով (болгарка) փորձում էին 5-րդ հարկի պատի որոշ հատվածներ ճեղքերի միջոցով բացեն, որպեսզի հնարավոր լինի կատարել ներսում հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս ամենը կատարվում էր հովացման եղանակով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Միլիոնների վնաս ենք կրել, չգիտենք էլ՝ պետությունը օգնության ձեռք կմկեկնի, թե ոչ, թե՞ կհայտնվենք անօգնական վիճակում ու կհամոզվենք ժողովրդի այն խոսքի մեջ, երբ ասում է «եղունգ ունես, գլուդդ քորիր»։ Ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքում պետությունը մեզ միայնակ չի թողնի։ Գրեթե բոլորս վարկերի տակ ենք։ Բանկերից գումարներ ենք վերցրել ու ապրանքներ ենք գնել և դրանք 1-2 կոպեկով պետք է ավել վաճառեինք ու էդ բանկերի վարկերը փակեինք, մնացածով էլ հոգայինք մեր կարիքները։ Հիմա պետությունը, եթե ուզենա, բարի կամք կդրսևորի և բանկերին կհորդորի, որպեսզի 1-2 տարի սառեցնեն, մեզ տոկոսաքամ չանեն, հակառակ դեպքում չենք կարողանալու բանկերի տոկոսի տակից դուրս գալ, ու մի «սիրուն օր» պետության շնորհիվ հարկադիրը ծեծելու է մեր տան դռները։ Իսկ որ կառավարությունը ցանկության դեպքում կարող է բանկերին հորդորել, որ սառեցնեն, դրա մեջ մենք բոլորս համոզված ենք»։ Տեղում ծառայություն էին կատարում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Աշխատանքններին օնլայն եղանակով հետևում էր Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, իսկ տեղում նախարարին իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էին փոխանցում Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնո Հարությունյանն ու փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ Արմեն Գրիգորյանը։ Տեղում աշխատանքները նաև կոորդինացնում էր Ֆ. Ցոլակյանի որոշամբ հրդեհաշիջման շտաբի պետ նշանակված, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արթուր Ոսկանյանը։ Տեղում ծառայություն էին կատարում նաև «Աղետների բժշկության» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Նշված վայր էր ժամանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր