211652_close_icon
views-count6449 դիտում article-date 18:58 27-08-2019

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործով 800 մլն դրամ վերականգնվել է. Հատուկ քննչական ծառայություն

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): [url=https://armenpress.am/arm/news/986087.html]«Արմենպրես»[/url]-ի հարցման ի պատասխան այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ: «Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է, քննությունը շարունակվում է»,- նշեց Օհանջանյանը:

Նմանատիպ նյութեր