211652_close_icon
views-count1586 դիտում article-date 16:19 27-08-2019

Խավյեր Տեբաս. Ի տարբերություն Նեյմարի ու Ռոնալդուի, Մեսին կարևոր դեր է խաղում Լա Լիգայում

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական վերադարձին Իսպանիա: «Իհարկե, ես կցանկանայի, որ նա վերադառնա: Բոլոր խնդիրներով հանդերձ, նա աշխարհի լավագույն խաղացողների եռյակում է: Լա Լիգայի համար շատ կարևոր է, որ նա վերադառնա, թեպետ նա Իսպանիայի առաջնության առանցքային խաղացողը չէ: Մրցաշարը տարվա մեջ 10 ամիս է տևում, 20 թիմ, բոլորը բոլորի դեմ, և մենք ուրախություն ենք պարգևում երկրպագուներին Իսպանիայում և ամբողջ աշխարհում: Նեյմարի պես խաղացողը կօգներ լրացուցիչ ուշադրություն քաղել այն երկրներում, որոնց համար նա կարևոր է, սակայն նա լիգայի կարևորագույն մասնիկը չէ, ինչպես և՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Մեսին՝ ընդհակառակը, կարևորագույն դեր է խաղում: Նա Լա Լիգայի հարստությունն է», ասել է Տեբասը:

Նմանատիպ նյութեր